HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արևորդի» ամառային դպրոց 2009

05-08_ArevordiՀուլիսի 28-ից օգոստոսի 6-ը Ծաղկաձորում համախմբվեցին 50-ից ավելի բնասեր պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից` մասնակցելու «Արևորդի» ամառային դպրոցին: «Արևորդի» ամառային դպրոցը ամեն տարի հանրապետության տարբեր մարզերում գործող համանուն էկո-ակումբների պատանիների համար կազմակերպում է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Այս տարի ամառային դպրոցի իրականացմանը աջակցում են նաև GTZ-ը և  UNICEF-ը: 10-ից 15 տարեկան պատանիները մեկամյա դասընթացներից հետո հավաքվում են` ի մի բերելու անցածն ու ինտենսիվ դասընթացների միջոցով պատրաստվելու նոր ուսումնական տարվան: Ամառային դպրոցում երեխաները ծանոթացան կեսաբազմազանությանն ընդհանրապես և ուսումնասիրեցին Ծաղկաձորի կենսաբազմազանությունը` մասնավորապես, սովորեցին ինչպես կառավարել կոշտ կենցաղային թափոնները, պատրաստեցին արևային էներգիա կլանող սարք, մասնակցեցին արշավների ու յուրացրին էկոտուրիզմի զարգացման միտումները, ունկնդրեցին Տեր Մինասի` կանաչ Աստվածաբանության դասերը ու պարեցին ազգային պարեր: Լրագրության և ֆոտո/վիդեո դասերի ժամանակ էլ բացահայտեցին ծաղկաձորյան բնապահպանական խնդիրնեն ու բարձրաձայնեցին այդ ամենը ֆիլմով: Օգօստոսի 6-ին Ծաղկաձորի` Գրողների ստեղծագործական տանը պատանիները իրենց տասնօրյա աշխատանքը կներկայացնեն բնապահպանական EXPO-ի ժամանակ: Տաղավարներից յուրաքանչյուրում հյուրերը ականատես կլինեն փոքրիկ բնապահպանների աշխատանքին` թղթի վերամշակմանը, արևային էներգիա կլանող սարքի փորձարկմանը, կծանոթանան «կյանքի» հմտություններին, կդիտեն ֆիլմ ու կսովորեն պարել: Հայաստանի տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից հավաքված այս պատանիներին համախմբում է բնությունը և վտանգը, որ մեզ շրջապատող լավ ու բարի երևույթները մարդկային ձեռքի թեթև հպումով վաղը կարող են և չլինել: «Մենք ուզում ենք, որպեսզի բնապհպանական կրթությունն ու իրազեկությունը լինեն ոչ միայն գաղափարախոսություն, այլ այդ գաղափարախսությունը դառնա կենսակերպ հենց այս տարիքից, երբ սկսվում է ձևավորվել քաղաքացին ու մարդը»,- ասում է Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter