Վարդենիսում գործազրկությունն աճել է
«Զբաղվածության հարցն իրոք մեզ մոտ խայտառակություն է: Նախկինում մեծ արդյունաբերական օբյեկտներ ենք ունեցել, իսկ այսօր ոչ մի արտադրական օբյեկտ չունենք, գործարաններ չկան, բոլորը փակված են: Հիմնականում մարդիկ առեւտրով ու գյուղատնտեսությամբ են զբաղված»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:
Քաղաքապետի ասելով, միայն Սոթքի ոսկու հանքն է այս պահին գործում, այն էլ լիարժեք չի աշխատում եւ մարդիկ պարզապես «յոլա» են գնում:
«Մի ժամանակ մոտ 1000 մարդ էր հանքավայրում աշխատում հիմա դրա 1/5-րդ մասն էլ չի աշխատում: Այսօր, եթե ամբողջ թափով հանքն աշխատի, մեր վիճակը մի քիչ կթեթեւանա: Լսել եմ, որ մինչեւ 70-100 հազար դրամ է այնտեղ աշխատավարձը: 70 հազար դրամը հազիվ բանվորների գնալ գալու փողը լինի, ուղակի մարդիկ ստիպված են գնում, նրանք էլ շահագործում են»,-ավելացրեց Վ. Խլոյանը:
Քաղաքապետը պատմում էր, որ վարդենիսցիները հիմնականում արտագնա աշխատանքի շնորհիվ են գոյատեւում: Ոչ պակաս քան 1000 տնտեսություն վերջին տարիներին լքել են Վարդենիսը: Մի մասն էլ ժամանակավոր գնում աշխատում ու ետ են վերադառնում:
Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նվեր Պետրոսյանն էլ մեզ փոխանցեց, որ հուլիսի 1-ի դրությամբ իրենց կենտրոնում գրանցվել են 1951 աշխատանք փնտրող քաղաքացիներ: Նրանցից չզբաղված քաղաքացիներ են համարվում 1064-ը, գործազուրկները` 1002-ը: Սակայն, նշված ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել ընդամենը 45 մարդ:
«Թիվը փոքր չէ, իհարկե, հաշվի առնելով հանրապետության տնտեսական ճգնաժամի պայմանները, ինչի պատճառով, կարելի է ասել, մասսայական կրճատումներ են լինում, փակվում են աշխատատեղեր: Վարդենիսում էլ աշխատողների կրճատումներ շատ են եղել: Վերջերս ստացել ենք 20 կրճատում Վարդենիսի հիվանդանոցից: Կրճատվածները բուժքույրեր են, սանիտարներ եւ այլն: Բժիշկներ չեն կրճատվել»,-ասաց Ն. Պետրոսյանը:
Հաշվետու ժամանակահատվածում 243 նպաստառու գործազուրկներ են գրանցվել կենտրոնում: 6 ամսվա կտրվածքով 6-12 ամիս ժամկետով գործազրկության նպաստ են ստանում 190 քաղաքացիներ` ամսեկան 18 հազար դրամ:
Վարդենիս քաղաքում եւ եւս 35 համայնքներում գործազրկության մակարդակը հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 9.5 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8.6 տոկոսի փոխարեն: Այսինքն, այս տարի գործազրկության մակարդակը բարձրացել է: Նվեր Պետրոսյանը գործազրկության մակարդակի բարձրացումը կապեց աշխատատեղերի կրճատման եւ այլ գործոնների հետ:
Իրականում աշխատանք չունեցողները շատ են, սակայն օրենքը գործազուրկ չի ճանաչում այն քաղաքացիներին, որոնք սեփականաշնորված հողեր ունեն: Մինչդեռ Վարդենիսում կան սեփականաշնորհված հողեր, որոնք գտնվում են քաղաքից 15-20 կմ հեռավորության վրա: Այս դեպքում օրենքը բացառություն չի անում, թեեւ այդ հողերը չեն մշակվում հեռավորության պատճառով:
«Եթե նման դեպքում հաշվարկվեր մեկ շնչին բաժին ընկնող տարեկան եկամուտի չափը եւ համարեին, որ դա եկամուտ չի ապահովում եւ նրանք էլ ստանային գործազուրկի կարգավիճակ, պատկերը կփոխվեր: Այստեղ էական չի նպաստ ստանալը: Կարեւորը գործազուրկի կարգավիճակ ստանալն է, քանի որ իրականացվում են բազմաթիվ պետական ծրագրեր` մասնագիտական ուսուցում, վերապատրաստում եւ այլն: Հիմնականում երիտասարդներն են ցանկանում ընդգրկվել նման ծրագրերում, քանի որ ասենք 58 տարեկան քաղաքացին վերապատրաստվելու եւ ժամանակակից տեխնիկային տիրապետելու անհրաժեշտություն չունի: Իսկ շատ երիտասարդներ այսօր իրավունք չունեն պետական ծրագրերին մաս կազմել, քանի որ սեփականաշնորհման ժամանակ իրենք ակամայից մասնակից են դարձել այդ գործընթացին»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Նվեր Պետրոսյանի ասելով, վերջին 5-6 տարվա մասնագիտական դասընթացներին մասնակցած երիտասարդներից շատերն արդեն տեղավորվել են աշխատանքի:
«Մեզ հիմնականում դիմում են 18-45 տարեկանները: Բոլորիս էլ հայտնի է, որ այսօր աշխատաշուկայում կա եւս մեկ խնդիր` գործատուները ցանկանում են բարետես, սահմանափակ տարիք ունեցող քաղաքացիների ընդունել աշխատանքի:
Վարդենիսում տղամարդ աշխատուժի պահանջարկն ավելի մեծ է, քանի որ նրանք բանվորական ուժ են համարվում: Ժամանակին Սոթքի ոսկու հանքը գործում էր եւ այնտեղ մարդիկ լավ էլ աշխատում էին, սակայն վերջին 2 տարում կարելի է ասել հանքավայրը դադարեցրել է իր գործունեությունը: Վերջերս վրացիներն են մասնակի շահագործում հանքավայրը: Հիմա մենք տվյալներին չենք տիրապետում, թե քանի մարդ է աշխատում, նոր տերերը մեզ ոչինչ չեն փոխանցում: Մենք էլ չունենք լծակներ, որ տիրապետենք համապատասխան տեղեկատվությանը: Նախկինում հնդիկներն էին շահագործում հանքը, լավ էլ համագործակցում էին մեզ հետ, հիմա ընդհանրապես չեն ցանկանում համագործակցել»,-նշեց պարոն Պետրոսյանը:
Նա վերջում ավելացրեց, որ վերջին 5-6 տարիների ընթացքում քաղաքացիները դիմում են զբաղվածության կենտրոն ոչ թե գործազուրկի նպաստ ստանալու համար, այլ աշխատանք գտնելու , վերապատրաստվելու համար:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել