Արցախցի մարզիկները` Եվրոպայի չեմպիոններ
Օրերս Երեւանում անցկացված քինգ-բոքսինգի Եվրոպայի առաջնությունում հաջող են հանդես եկել արցախցի մարզիկները: Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեից, առաջնությանը մասնակցում էին ԼՂՀ, Վրաստանի, Պարսկաստանի, Ռուսաստանի, Երեւանի եւ ՀՀ մարզերի 8-10 եւ 18-ից բարձր տարիքային խմբերի մարզիկներ:
ԼՂՀ հավաքականի մարզիչ Գարեգին Աղաբալյանի սաներ` Ալեքսան Աղաբալյանը (18-ից բարձր տարիքային խմբում, մինչեւ 55 կգ քաշային կարգում) եւ Դավիթ Խաչատրյանը (8-10 տարիքային խմբում, 40 կգ եւ ավելի քաշային կարգում) գրավել են առաջին տեղը եւ արժանացել Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել