Նիկոլ Փաշինյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է: Արդյունքում նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 1-ին մասերով` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
«Օգոստոսի 5-ին մեղադրյալին և նրա պաշտպաններին հայտնվել է նախաքննության ավարտման մասին և ծանոթանալու համար վերջիններիս տրամադրվել են քրեական գործի ողջ նյութերը և պատճեները»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել