Սպանել է եղբոր աղջկան
Օգոստոսի 3-ին` ժամը 08.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 17-ամյա Ռուզաննա Նասրյանը թունավորումից մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կինն ինքնասպանություն է գործել տան նկուղում թունաքիմիկատ խմելու միջոցով:
Սակայն հետագայում պարզվել է, որ Ռ. Նասրյանի հայրական տանը համատեղ բնակվող հորեղբայրը` 39-ամյա Սամվել Նասրյանը, տեղեկանալով, որ եղբոր աղջիկն ամուսնանալուց հետո անբարոյական կյանք է վարել և օգոստոսի 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, հայտնաբերելով, որ նա տան մառանում թունաքիմիկատ է խմել, ձեռքերով խեղդել ու սպանել է նրան:
«Սամվել Նասրյանը ձերբակալված է»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել