HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդիմության ներկայացուցիչն ազատության մեջ է

H-Hovhannisyan_05.08.09 Քիչ առաջ Ազգային անվտանգության մեկուսարանից ազատ արձակվեց Համլետ Հովհաննիսյանը (Տրոս Համո): Նա եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Լոռու մարզի նախընտրական շտաբի պետը: Համլետ Հովհաննիսյանը ստորագրութուն է տվել քաղաքից չբացակայելու մասին: Հիշեցնենք, որ Համլետ Հովհաննիսյանը մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով հետախուզվող երեք անձերից մեկն էր: Նա ընդհատակում էր հենց մարտի 1-ից: Բայց օրեր առաջ` հուլիսի 30-ին, Համլետ Հովհաննիսյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, լրագրողների և հարազատների ուղեկցությամբ ներկայացել էր ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժին: Լուսանկարը` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter