Վթար Սյունիքում. 16 վարորդ նույն մեքենայում
Այսօր Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 348-րդ կմ-ի վրա, Քաջարան-Մեղրի հատվածում վթարվել է Երևանից Ագարակ ուղեւորված «Ֆորդ» մակնիշի միկրովատոբուս: 15 ուղեւորներն ու վարորդը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կապանի, Ագարակի ու Քաջարանի հիվանդանոցներ: Արտակարգ իրավիճակների Սյունիքի մարզային ծառայության պետ Արթուր Հարությունյանը «Հետք» -ի թղթակցի հետ հեռախոսազրւյցում նշեց, որ 6 ուղեւոր տեղափոխվել է Քաջարանի, 3-ը` Կապանի, 7-ը` Ագարակի բժշկական կենտրոններ: Բոլոր տուժածները Երեւանից են:
Մեքենան երթուղային չէր, վարձակալված էր, ու բոլոր ուղեւորները վարորդներն էին: Ագարակի մաքսակետից նրանք պիտի նոր ավտոմեքենաները հասցնեին մայրաքաղաք: Նախնական եզրակացությամբ` ավտովթարի պատճառը մեքենայի արգելակների խափանումն էր: Այնուամենայնիվ, ոստիկաների փաստմամբ, ամեն ինչ պարզ կլինի հետաքննությունից հետո, ու պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել: Բժշկական կենտրոններից ստացված տեղեկատվության համաձայն, տուժածների վիճակը ծանր է. Ագարակի բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է մայրաքաղաք, Քաջարանի բժշկական կենտրոնում մահացել է 1977թ-ի ծնված մի երիտասարդ, իսկ Կապանի բժշկական կենտրոնում բուժվողներն էլ մի ընտանիքից են` հայր ու որդիներ:
Մեկնաբանել