HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահարից տուժածների վիճակը միջին ծանրության է

Օգոստոսի 5-ին, ժամը 10.30-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 348-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար եւ անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆորդ» մակնիշի 52ԼՕ552 պ/հ միկրոավտոբուսը (վարորդ Գագիկ Հարությունյան) գլորվել է ճանապարհամերձ փոսը եւ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել վարորդին եւ 15 ուղեւորի, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ագարակի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի բնակիչներ` 1958 թ. ծնված Գագիկ եւ 1980 թ. ծնված Սամվել Հարությունյանները, Երեւանի Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 7 տան բնակիչներ` 1981 թ. ծնված Ռոբերտ եւ 1988 թ. ծնված Արամ Ասլանյանները, Երեւանի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 7 տան բնակիչ, 1977 թ. ծնված Ազատ Միրաքյանը, Երեւանի Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 11 տան բնակիչ, 1978 թ. ծնված Արսեն Բուդաղյանը եւ Երեւանի Քրիստափորի փողոցի թիվ 37 տան բնակիչ, 1980 թ. ծնված Արման Սահակյանը: Քաջարանի հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Վրացական փողոցի թիվ 89 տան բնակիչներ` 1962 թ. ծնված Արտավազդ եւ 1986 թ. ծնված Լեւոն Բալյանները, Երեւանի Սարի Թաղի 8-րդ շարքի թիվ 3 տան բնակիչ, 1965 թ. ծնված Հենրիկ Աբգարյանը, Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 39-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Սերգեյ Արիստակեսյանը, Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 33-րդ շենքի բնակիչ, 1977 թ. ծնված Արմեն Աբգարյանը եւ 1946 թ. ծնված Լեւոն Եգորյանը, որի բնակության վայրը ճշտված չէ: Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Սարի Թաղի 9-րդ շարքի թիվ 22 տան բնակիչներ` 1959 թ. ծնված Գագիկ, 1982 թ. ծնված Էդգար եւ 1983 թ. ծնված Սոս եղամյանները: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է: Ժամը 19.05-ին Արմեն Աբգարյանը Քաջարանի հիվանդանոցում մահացել է: Օգոստոսի 6-ի առավոտյան Գագիկ, Էդգար եւ Սոս Գեղամյանները տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter