HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ազատազրկվածները լողանում են հիմնարկի պետի տան բաղնիքում

06-08-09_HasvetvutyunՍյունիքի մարզի Նռնաձոր գյուղից 7 կիլոմետր հեռավորության վրա` սահմանամերձ գոտում է տեղակայված «Մեղրի» քրեակատարողական հիմնարկը: Այն չի գտնվում Արդարադատության նախարարության հաշվակշռում, ինչի պատճառով նախարարության կողմից հնարավոր չէ այստեղ որեւէ վերանորոգման աշխատանքներ կատարել: Ըստ «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թ.» հաշվետվության տվյալների` «Մեղրի» քրեակատարողական հիմնարկը գտնվում է անմխիթար վիճակում: Ազատազրկվածների հանրակացարանը տեղակայված է նախկին երկաթգծի կայարանի շենքում, որոշ դատապարտյալներ էլ բնակվում են Նռնաձոր գյուղում գտնվող հիմնարկին պատկանող պահեստում: Հիմնարկի զուգարանը դրսում է` հանրակացարանից 10 մ հեռավորության վրա: Այն կիսախարխուլ վիճակում է եւ ամբողջությամբ կեղտով լցված: Զուգարանի անմիջապես դիմացը դրված է 800 լիտր ծավալով ջրի տարողություն, որը դատապարտյալների միակ ջրի աղբյուրն է: Այդ ջուրը բերվում է շաբաթը մեկ անգամ եւ օգտագործվում է եւ խմելու եւ կենցաղային նպատակներով: «Մեղրի» ՔԿՀ-ում լողանալու, լվացքի, անգամ լվացվելու տարրական հարմարությունները, որի պատճառով դատապարտյալների լոգանքը կազմակերպվում է հիմնարկի պետի Նռնաձոր գյուղում գտնվող սեփական տան բաղնիքում: «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի խոհանոցը գտնվում է անմխիթար հակասանիտարական վիճակում, նախատեսված 50 հոգու համար կա ընդամենը մեկ հին սառնարան, չկան սննդամթերքի պահեստավորման պարագաներ: Դատապարտյալները դժգոհում են կրծողների առատությունից, իսկ տարվա տաք եղանակներին` թունավոր սողուններից ու միջատներից: Հիմնարկում չկա բուժկետ, սակայն Նռնաձոր գյուղի բուժաշխատողը սպասարկում է նաեւ դատապարտյալներին: «Մեղրի» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկվածները «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի հետ ունեն աշխատանքային պայմանագրեր, որի շնորհիվ մարտ-նոյեմբեր ամիսներին դատապարտյալները ներգրավվում են գյուղատնտեսական աշխատանքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter