HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոց

06-08_Voske-Ciran«Ոսկե ծիրան»բարձրագույն կինոդպրոցը հայտարարում է 2009-2010 թթ. ընդունելություն: Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, հնչյունային օպերատորներ և պրոդյուսերներ: Դասընթացները կսկսվեն սեպտեմբեր ամսին: Առաջին դասընթացը կվարի հանրահայտ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Դիմել կարող են` - երիտասարդ մասնագետներ համապատասխան բուհական կրթությամբ, - մասնագիտական բուհերի ավարտական կուրսի ուսանողներ (միայն բուհի ռեկտորատից կինոդպրոցի դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունենալու դեպքում), - անհրաժեշտ նախապայման է ունենալ առնվազն մեկ կարճամետրաժ ֆիլմում աշխատելու փորձ, - անգլերենի իմացությունը ցանկալի է: Ընդունելությունը` հարցազրույցով: Դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը, որը կարող եք գտնել www.gaiff.am կայքում կամ ստանալ էլ. փոստով: Լրացված հայտը ուղարկել [email protected] հասցեով, իսկ ֆիլմի տեսասկավառակը (DVD)` «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոց, #3 Մոսկովյան փողոց, 0001, Երևան, Հայաստան հասցեով` «Կինոդպրոցի ընդունելության հայտ» վերտառությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-10-42: ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ  ԾԱԽՍԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009-ի օգոստոսի 20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter