HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վերականգնվել է դատապարտյալի խախտված իրավունքը

08_06-a-harutyunyanՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Ա. Հովակիմյանը պատիժը կիսաբաց տիպի հիմնարկում կրելու փոխարեն կրում է խցային պայմաններում: Ավելին` նրա հետ նույն խցում պահվում են նաեւ կալանավորված այլ անձինք: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարին` Ա. Հովակիմյանի իրավունքի խախտումը վերացնելու եւ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ Արդարադատության նախարարը Պաշտպանին հայտնել է, որ դատապարտյալ Ա. Հովակիմյանը պատիժը կրելու համար տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ հիմնարկ, իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը նախազգուշացվել է` հետագայում նման խախտումներ թույլ չտալու նկատառումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter