HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանին տեղափոխել են գաղութ

chakhalyan«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանին Թբիլիսիի մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավիի դատապարտյալների գաղութ: Տեղափոխումը կապված է եղել առաջին ատյանի դատարանի դատավճռի` ուժի մեջ մտնելու հետ: Նրան այցելել են պաշտպանները: Դատապարտյալների նկատմամբ պայմաններն ավելի մեղմ են, քան Թբիլիսիի մեկուսարանում, սակայն 14 հոգու համար նախատեսված խցում 17 բանտարկյալներ են տեղավորված: Նրանք մահճակալներից օգտվում են հերթափոխով: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանի փոխանցմամբ` Չախալյանին թույլատրել են գրքերից օգտվել, սակայն Թբիլիսիի մեկուսարանից թույլ չեն տվել իր հետ վերցնել բանաստեղծությունների տետրը: Հիշեցնենք, որ Վ. Չախալյանի վերաքննիչ բողոքի դատալսումը հետաձգվել էր մինչև սեպտեմբերի 18-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter