HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ավտոտեսուչներն էլ են խախտում երթեւեկության կանոնները

Երթեւեկության կանոնների խախտումների դեմ, ավտոտեսուչներից բացի, սկսել են պայքարել նաեւ քաղաքացիները: Ընդ որում` վերջիններս արձանագրել են դեպքեր, երբ հենց ճանապարհային ոստիկաններն են խախտումներ թույլ տալիս, եւ այդ ամենը նկարահանել եւ տեղադրել են համացանցում: Երթեւեկության կանոնների դեմ տեսախցիկով պայքարող Վլադիմիր Սարգսյանը «Հետքին» տված հարցազրույցում պատմեց, թե ինչու է սկսել նկարահանել հատկապես իրավապահների թույլ տված խպախտումները. «Ես վրդովվում եմ, իրավապահի կոչում ունեցողն է խախտում կատարում: Ոստիկանական մեքենա վարելը դեռ չի նշանակում խախտումներ անելու թույլտվություն ունենալ»: Վլադիմիրը իրավապահներին հիշեցնում է, որ ՀՀ երթեւեկության կանոնները հաստատող օրենսդրությունը նախատեսում է բացառություններ միայն ձայնային եւ լուսային ազդանշանների միացված լինելու դեպքում. «Իսկ իմ նկարահանած վիդեոներից եւ ոչ մեկում ճանապարհային ոստիկանները չեն միացնում ձայնային եւ լուսային ազդանշանները»: Վլադիմիր Սարգսյանի նկարահանած բոլոր տեսանյութերը տեղադրված են YouTube-ում, որոնց ավտոտեսուչները որեւէ կերպ չեն արձագանքել. «Չեմ էլ կարծում, թե մոտ ապագայում կարձագանքեն, բայց ես այս մեթոդով կպայքարեմ այդ արատավոր երեւույթի դեմ, եւ պետավտոտեսուչներն ավելի զգոն կլինեն, մանավանդ երբ համացանցում նման վիդեոներ եւ ֆոտոներ տեղադրողները շատանան,- ասում է Վլադիմիրը:- Չեմ կարծում, թե ավտոտեսուչները շատ կնեղվեն, երբ մեքենան ճանապարհային կանոններով վարեն, պարզապես մինչ օրս ոչ ոք նրանց վրա ճնշում չի գործադրել դրա համար, ո'չ նրանց ղեկավարությունը, ո'չ էլ հասարակությունը: Ես ուզում եմ, որ ավտոտեսուչները հասկանան, որ իրենք արտոնյալ խավ չեն, հակառակը` նրանք պարտավոր են ծառայել ՀՀ քաղաքացիներին, քանի որ վարձատրվում են մեր վճարած հարկերով»: Վլադիմիր Սարգսյանի մյուս տեսանյութերը կարող եք դիտել այստեղ` http://www.youtube.com/user/vladimirsargsyan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter