Աչքիս չերևաս
Հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ վերջերս բավականին ծանր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի միջև: Քոչարյանին դուր չեն եկել Տ. Սարգսյանի` վերջերս արած մի քանի արտահայտություններ:

Խոսքը առաջին հերթին Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունների մասին է, ըստ որոնց` անցած մի քանի տարիներին անշարժ գույքի շուկայում և շինարարության ոլորտում արձանագրված ցուցանիշները «փուճիկներ» են: Քոչարյանին ամենևին դուր չի եկել այդ որակումը: Թե ինչ տոնով է ընթացել հեռախոսազրույցը, նկարագրել չենք կարող: Իսկ բովանդակային առումով, տեղի է ունեցել հետևյալը` Քոչարյանը Տիգրան Սարգսյանին խորհուրդ է տվել իր հետ նույն վայրում, նույն ժամին երբևէ չհայտնվել:
Թե ինչ է պատասխանել Տիգրան Սարգսյանը, հայտնի չէ:
SAS-տիկ անհանգստություն
Թումանյան 38 շենքի խաղաղ բնակիչները բողոքում են SAS սուպերմարկետի գիշերային գործունեության ու հատկապես այդ ինտենսիվ անցուդարձի հարուցած աղմուկի կապակցությամբ: Բայց խնդիրը ոչ միայն չի կարգավորվում, այլև աղմուկն ավելի է սաստկանում:
Շենքի դիվադադար, կամ ավելի ճիշտ է ասել` ամեն Աստծո գիշեր «sas»-ահար լինող բնակիչները, սակայն, չեն դադարում բողոքել: Չնայած այդ ամենին, SAS-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը, որ մի ժամանակ նույնիսկ ԱԺ պատգամավոր է եղել, շարունալում է խուլ անտարբերություն դրսևորել ՀՀ շարքային քաղաքացիների, սովորական երևանցիների հանդեպ ու նույնիսկ շարունակականությամբ անպատժելիորեն խախտում, ոտնահարում է մարդկանց սահմանադրական իրավունքները:
Քաղաքապետի գործերը լավ չեն
Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանն ասում է, որ իր նկատմամբ վերահսկիչ պալատի բոլոր մեղադրանքները (բյուջեների միջոցների յուրացման մասին) հերքվել են, դատախազությունն էլ կարճել է իր նկատմամբ հարուցված քրեական գործը:
Իշխան Զաքարյանն ինձ հետ իր հաշիվներն ուներ»,- ասում է քաղաքապետը` հրաժարվելով հստակեցնել, թե ինչ հաշվի մասին է խոսքը: «Էդ էլ թող ես իմանամ»,-ասում է նա:
Սակայն սևանցիները, որ տանել չեն կարողանում Մալխասյանին, համոզված են, որ նրան հաշված օրեր են մնացել. «Քաղաքապետի գործերը լավ չեն, գործեր կան վրան, նրան դատելու են, քիչ է մնացել»,- հույսով ասում են նրանք:
«Ստատուս-քվոն» ձեռնտու է
«Արցախյան հարցի այսօրվա «ստատուս-քվոն» ձեռնտու է և Արևմուտքին, և Ռուսաստանին ու դեռ երկար տասնամյակներ կձգվի: Այս բոլորը «խաղեր» են Արցախի շուրջ, և շատ դեպքերում մենք միամտաբար տրվում ենք դրանց: Սպասել, որ ոչ լեգիտիմ նախագահը կստորագրի որևէ փաստաթուղթ, և դա կդառնա նրա հրաժարականի պատճառ, ես համամիտ չեմ»,-թերթի հետ զրույցում ասել է «Հայրենքի ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել