HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության աշխատակիցը մեղադրվում է բենզինի յուրացման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունից օգոստոսի 24-ին նյութեր է ստացել՝ ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար հատկացված վառելիքը ՀՀ ոստիկանության Ճանա­պարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից յուրացնելու վերաբերյալ:

Նյութերի ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանա­պարհային Ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի նախկին հրամանատարը, չարաշահելով պաշտո­նեական լիազորությունները, ՀՀ մարզերում Ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք և իրեն վստահված շուրջ 277.000 լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել է  121.000 լիտրը, իսկ տարբերությունը՝ յուրացրել:

Ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում օգոստոսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի  2-րդ մասով  և 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանությունից ստացել է նաեւ հարուցված քրեական գործ՝ օրենքի խախտմամբ, առանց թեստավորման եւ քննություն հանձնելու,  վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում դեռեւս 2011 թվականի  օգոստոսի 4-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ եւ 38-311-րդ հոդվածների 2-րդ մասերով: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նշված քրեական գործը օգոստոսի 24-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ նախաքննությունը շարունակվում է  հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում:

Մեկնաբանություններ (3)

A.G
En inch vor tariner sharunak exel e nor en bacahajtum ?Mnum a hajtnaberoxner@ bxaven )))
A.
millioner@ yuraznoxnerin toxaz ,el vonz klini vostkanutyan ashxatoxna yurazrel,kreakan gorz en haruzum,te che norutuna vor amboxj vosikanakan hamakargn el eda,der hnuz.Isk vor mek ayl pashtonya millionavor evronera yuraznum kreakan gorz chi haruzvum.Te ed gumarner@ irenz paperiz jarangutun en stazel.Vostikanakan hamagarkn el der soveti jamanakneriz el eda exel.
W. Wallace
Քանի ոստիկանությունում հին կադրերից մի հոգի էլ կա, մնալու է ամենակոռումպացված հիմնարկը - բոլորին պետք է ազատել աշխատանքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter