HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետն է սխալ հասկացե՞լ, թե՞ գյուղապետն է դիրքը չարաշահել

Արագածոտնի մարզխորհրդի հուլիսի 30-ի նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ համայնքային բյուջեների կատարմանը, հողի հարկի, վարձավճարների, գույքահարկի հավաքագրմանը: Ներկայացվել է մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի վարձատրության տրման եւ ապօրինի հողօգտագործման գործընթացը: Այն կանոնակարգելու համար հողային պետական տեսչության կողմից կատարված ընտրանքային ստուգումների արդյունքում այս տարի  խախտումներ են հայտնաբերվել մարզի Միրաք եւ Եղիպատրուշ համայնքներում:  Նշված գյուղերում երբեմն չի պահպանվում մրցույթների եւ կրկնամրցույթների մասին հրապարակայնության ապահովումը, կամ դրանց մեջ բացակայում է պարտադիր եւ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը պահանջվում է օրենքով: «Հետքի» հետ հեռախոսազրույցում Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանն ասաց, որ մարզպետարանը ճիշտ չի մեկնաբանել գործընթացը: «Ես հանրապետական թերթերում վարձակալական հողերի մասին հայտարարություն տվել եմ, բայց դրան ոչ մեկ չի արձագանքել: Տեսա, որ հետաքրքրվողներ չկան, գյուղապետարանն է անհատ մարդկանց հետ պայմանագրեր կնքել: Ճիշտ է, այդ պայմանագրերը նոտարական կարգով հաստատված չեն, ոչ էլ կադաստրում է գրանցված, բայց վարձավճարները գանձվում են ու դա մտնում է համայնքային բյուջե»,- ասաց գյուղապետը: Հարցին, թե ինչու՞ վարձակալական պայմանագրերը նոտարական վավերացման չի ենթարկվել եւ վարձակալության իրավունքն ինչու՞ կադաստրում գրանցված չէ, գյուղապետն ասաց. «Վարձակալները չուզեցին, որովհետեւ նոտարի ու կադաստրի մուծումներն այնքան թանկ են, որ ասեցին ավելի լավ է պայմանագիրը նոտարով չհաստատենք ու այդ գումարներով հողի վարձերը փակենք, քան գրանցենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter