HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ դպրոցի տնօրենը չարաշահել է իր պաշտոնական դիրքը

20_04-genprocՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»  ՊՈԱԿ-ի  տնօրենի կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետությանը էական վնաս պատճառելու փաստի առթիվ: Համաձայն դատախազության կայքէջի հաղորդագրության, ստուգման արդյունքում պարզվել է, որ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորա Բաղդասարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի, այն է` 2006թ. և 2007թ. 1-ին կիսամյակում ՀՀ կառավարության՝ 2005թ. օգոստոսի 5-ի թիվ 1365 որոշմամբ ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ծախսերի կողմնորոշիչ  չափաքանակների նորմաներից երեխաների սննդի համար ավել է հաշվարկել   և վճարել 5.643,2  հազար դրամ, ինչով էական վնաս է պատճառել պետական կազմակերպությանը: Նորա Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter