HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«ԱրմենՏել»-ի տնօրենը խորհուրդ է տալիս կառավարական կայքերը տեղադրել կոմերցիայից անկախ սերվերներում

07-08_Igor-KlimkoԱյսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ մամուլում «Արմինկո» ընկերության հրապարակած տեղեկություններին, թե «ԱրմենՏելի» ինտերնետ ծառայություններից օգտվողների համար կառավարական կայքերն արգելափակված են: «Նայեք ինձ. ես աննորմալի նմա՞ն եմ: Իմ կարծիքով` միայն աննորմալ մարդը կարող էր նման հրաման տալ, որ կառավարական կայքերը արգելափակեին»,- ասաց Կլիմկոն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խոսքով` նման տեղեկություններ տարածելու փոխարեն «Արմինկո» ընկերությունը պետք է իր տեխնիկական խնդիրները «ԱրմենՏել»-ի մասնագետների հետ լուծեր: «Ես նաեւ ուզում եմ Հայաստանի Կառավարության ուշադրությունը սեւեռել այն պոտենցիալ վտանգների վրա, երբ կառավարական կայքերը գտնվում են կոմերցիոն ընկերությունների սերվերներում: Ես խորհուրդ կտամ կառավարական կայքերը տեղադրել կոմերցիայից անկախ սերվերներում»,- հայտարարեց Իգոր Կլիմկոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter