HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Համագործակցության հուշագիր` կապի ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով

07-08_hamadzaynagirԱյսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ն եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը եւ «Beeline»-ի հաճախորդների բավարարվածության բարձրացմանը: Պատասխանելով «Հետքի» հարցին` «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը հստակեցրեց, թե ինչպես են ուսումնասիրելու մատուցվող ծառայությունների որակը: «Մեր կազմակերպությունը մոնիտորինգի տարբեր գործիքներ ունի, դրանցից են հեռախոսային թեժ գիծը, ունենք ինտերնետ կայք, որի միջոցով կարող ենք ստանալ դիմումներ: Բացի այդ` մենք ուղղակի այցելում ենք սպասարկման կենտրոններ եւ կարող ենք ասել, թե ինչպիսին է դրանց որակը: Հանրային քննարկումների ժամանակ եւս սպառողների կարծիքը բացահայտվում է»: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասաց, որ անկախ փորձագիտական ուսումնասիրության շնորհիվ ընկերությունը կապահովի հետադարձ օբյեկտիվ կապ սպառողների հետ: Նշենք, որ սա հանրային ծառայություն մատուցողի հետ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի համագործակցության երկրորդ հուշագիրն է, առաջինը ստորագրվել է «Երեւան-ջուր» կազմակերպության հետ եւ, ըստ Աբգար Եղոյանի, դրական արդյունք է տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter