Արագածոտնի մարզում 15 հազար տոննա կարտոֆիլ չի իրացվել
Գյուղնախարարի աշխատանքային օրը Արագածոտնի մարզում
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Մարզպետարանում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ սա նախարարի առաջին այցն է մարզ, եւ որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում ստեղծվելու է աշխատանքային խումբ` այցելության ընթացքում բարձրացված հարցերին սահմանված ժամանակացույցով լուծում տալու համար:
Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի թեեւ մարզում հացահատիկի ցանքատարածություններն ավելացել են 200 հա-ով, սակայն նվազել է կարտոֆիլի արտադրությունը: Ըստ վարչության պետի՝ պատճառը իրացման դժվարություններն են, քանի որ այս տարի գյուղացիներն իրենց արտադրած կարտոֆիլի զգալի մասը` շուրջ 15 հազար տոննան, չեն կարողացել իրացնել:
Հակակարկտային կայանների գործունեության, նոր այգիների հիմնման, հողի հարկի հավաքագրման, ոռոգման ջրի մատակարարման եւ վարձավճարների գանձման, ազոտական եւ այլ պարարտանյութերի հատկացման եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ Յուրա Ազատյանը նախարարին մի քանի առաջարկություններ ներկայացրեց: Դրանք վերաբերում էին ոչ մեծ ծավալի վերամշակող ձեռնարկություններ (մասնավորապես, Կարբի եւ Օհանավան համայնքներում շուրջ 800 հա խնձորի այգիներ կան), մեքենատրակտորային կայաններ, սպանդանոցներ ունենալու հնարավորություններին, Կաքավաձորի պոմպակայանի վերանորոգմանը:
Գերասիմ Ալավերդյանն ասաց, որ նախարարությունում գործնական ծրագրեր կան ոչ միայն բարձրացված հարցերի լուծման համար, այլեւ համայնքներում շատ խնդիրներ լուծվում են տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների ու ծրագրերի միջոցով:
Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրանն էլ նշեց, որ 2006 թվականից սկսած՝ մարզում շուրջ 2,5 մլն դրամի ներդրում են կատարել, որոնք վերաբերել են ջրամատակարարմանը, գազիֆիկացմանը, ճանապարհաշինական եւ գյուղական բնակավայրերի համար կենսական նշանակության այլ խնդիրների:
Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող աշխատանքային խումբը այցելեցին Հացաշեն, Զարինջա, Աղցք, Սուսեր եւ Նոր Արթիկ համայնքներ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացվող գազիֆիկացման աշխատանքներին, եղան նաեւ Կոշի նորատունկ այգիներում:
Նախարարի հետ հանդիպման ժամանակ Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը բարձրացրեց քաղաքի նոր թաղամասերի գազիֆիկացման, Բերքառատի գյուղապետ Մերուժան Մինասյանը՝ գյուղի գազիֆիկացման, Ուջանի գյուղապետ Առաքել Հարոյանը՝ բերքի ցրտահարության եւ կարկտահարության, Կաքավաձորի գյուղապետ Սերյոժա Մուրադյանը՝ պոմպակայանի վերականգնման, Դավթաշենի գյուղապետ Գրիգոր Վարդանյանը՝ ջրամբարի չափերի մեծացման հարցերը: Նախարարը համայնքապետերին ասաց, որ հարցերը մանրամասն ուսումնասիրեն եւ ներկայացնեն նախարարություն` անձամբ իրեն:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել