Վրաերթի է ենթարկվել 6 զինծառայող
Երեկ` ժամը 22.55-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմաշեն ճանապարհին վրաերթի է ենթարկել զինծառայողներ` 22-ամյա Դենիս Կ.-ին և Պավել Կ.-ին, 23-ամյա Ռոման Մոսինին, 21-ամյա Ալեքսանդր Ֆ.-ին, 19-ամյա Կիրիլ Մ.-ին և 20-ամյա Ռոման Օ.-ին: Ռոման Մոսինը տեղում մահացել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել