Մամուլի տեսություն
Վճռաբեկը կունենա նոր նախագահ
Ժամանակին Վճռաբեկ դատարանի դատավոր Անատոլի Մաթևոսյանը աշխատանք էր տանում, որ նշանակվի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Էդվարդ Մուրադյանի տեղը: Օրեր անց այդպես էլ եղավ` Մուրադյանին «սեփական դիմումի համաձայն» ազատեցին աշխատանքից, նրա փոխարեն նշանակվեց Անատոլի Մաթևոսյանը:
Հիմա նա սկսել է աշխատել Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու ուղղությամբ: Նախագահականում ունեցած իր կապերի միջոցով նա փորձում է հասնել Վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնաթողությանը և նրա տեղում իր նշանակմանը:
«Հրապարակի» աղբյուրները նշում են, որ Ա. Մկրտումյանի պաշատոնանկության հարցը, հատկապես հոր հետ ունեցած սկանդալային պատմությունից հետո, որը որդու դեմ ունեցած դժգոհություններն արտահայտել էր մամուլին հղած նամակում, արդեն իսկ որոշված է, և դա տեղի է ունենալու աշնանը:
Սակայն Վճռաբեկի նախագահի աթոռի համար պայքարը թեժ է լինելու. հավակնորդների պակաս չի զգացվում:
Միստիկ տպավորություն
Օրեր առաջ Սևանի մայրուղու Սևան քաղաքի մերձակայքում ավտովթարից մահացել էր 14-ամյա մի երեխա: Սևանցիները պատմում են, որ մի քանի տարի առաջ այդ երեխայի մորը գրեթե նույն վայրում վրաերթի էր ենթարկել «Որոգայթ» ֆիլմի Գոքորը` Գեղամ Ղանդիլյանը: Հետո նա տարիներ շարունակ օգնել է մահացածի ընտանիքին:
Երիտասարդ դերասանն ինքը վերջերս ավտովթարի զոհ դարձավ, նրա մահը սևանցի ընտանիքը շատ ծանր է տարել: Նրանք կորցրել են ավելին, քան ընտանիքի բարեկամն է:
«Գոքորի» մահին հաջորդած ավտովթարն ու երեխայի մահն ընդհանրապես միստիկ տպավորություն են թողել Սևանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել