HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Չարաշահում չի եղել, պարզապես սխալ են ստուգել»

Կապանի թիվ 1 հատուկ դպրոցի (այժմ` Կապանի թիվ 1 կրթահամալիր) տնօրեն Նորա Բաղդասարյանը տեղյակ չէր, որ պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետությանը էական վնաս հասցնելու մեղարդանքով իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա առաջինն այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Ես ու գլխավոր հաշվապահը բացատրություն ենք տվել, եղել ենք Երևանում ու մեզ ասացին, որ ուղարկելու են լրացուցիչ փորձագիտական քննության»,- ասաց տնօրենը:

Ն. Բաղդասարյանի փոխանցմամբ` չարաշահում չի եղել, պարզապես սխալ են ստուգել, ու պետք է ուղղվեր արձանագրությունը: Նույնիսկ 20 մլն դրամ հետ է փոխանցվել պետբյուջե: Սյունիքի մարզպետարանի ֆինանսական բաժնից տեղեկացրին, որ ստուգողները հավանաբար շփոթել են նորմատիվները: «2008թ-ի նորմատիվներով են հաշվարկել նախկին տարիներինը:  Բնականաբար, այդ դեպքում խախտում պետք է որ լինի»,- ասացին ֆինբաժնից: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը երեկ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի` Քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի «Կապանի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորա Բաղդասարյանին: Ստուգման արդյունքում պարզվել է, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով` պաշտոնական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի, այն է՝ 2006 թ. և 2007 թ. 1-ին կիսամյակում կառավարության՝ 2005 թ. օգոստոսի 5-ի թիվ 1365 որոշմամբ ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ծախսերի կողմնորոշիչ  չափաքանակների նորմաներից երեխաների սննդի համար ավել է հաշվարկել   և վճարել 5.643,2  հազար դրամ, ինչով էական վնաս է պատճառել պետական կազմակերպությանը: 2007 թ.-ի սեպտեմբերից Կապանի թիվ 1 հատուկ դպրոցը, կառավարության որոշմամբ վերակազմակերպվելով, բաժանվում է երկու մասի: Արդյունքում ձևավորվում են  Կապանի թիվ 1 կրթահամալիրն ու Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը: Վերջինիս տնօրեն է նշանակվում Նորա Բաղդասարյանի որդին` Վահան Ղարախանյանը: Ամեն ինչ` մինչեւ նախորդ ամիս, թերևս, բարեհաջող էր, բայց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կապանի կազմակերպությունը վերջերս բողոք է ներկայացնում Գագիկ Ծառուկյանին, որ քաղաքում համարյա ոչ մի ԲՀԿ-ական պաշտոնյա չկա: Ծառուկյանը կարգադրում է ԲՀԿ-ական նախարարներին` զբաղվել ու մի քանի պաշտոն տալ կուսակիցներին: Հարվածի տակ առաջինն ընկնում է խնամքի կենտրոնը: Արագացված կարգով ստուգայց են կազմակերպվում,  Վահան Ղարախանյանը հրավիրվում է ԲՀԿ Կապանի գրասենյակ` աշխատանքից ազատման դիմում գրելու նպատակով: Վ. Ղարախանյանը դիմում է գրում, սակայն Սյունիքի մարզպետի միջամտությամբ հարցը փակվում է. Ղարախանյանը շարունակում է աշխատել: Ի դեպ, Վահան Ղարախանյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ իր դիմում գրելը կապ չուներ ստուգման հետ: «Քաղաքում նման խոսակցություններ տարածվեցին, ես էլ դիմումս չեղյալ արեցի. կաշխատեմ այնքան, մինչեւ ամեն ինչ կպարզվի»,- ասաց Վ. Ղարախանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր