Վրացական իշխանությունները սադրանք են նախապատրաստում Վահագն Չախալյանի նկատմամբ
«Երկիր» միությանը հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ վրացական իշխանությունների կողմից սադրանք է նախապատրաստվում ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ, ինչի նպատակն է նրա ֆիզիկական լիկվիդացումը կամ չեզոքացումը:
Այդ տեղեկության հավաստի լինելն անուղղակի կերպով ապացուցվում է այն փաստով, որ 2009թ. հուլիսի 31-ին Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի №8 մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի №2 ընդհանուր ռեժիմի գաղութ, որտեղ հնարավոր սադրանք կազմակերպելու առումով պայմանները շատ ավելի բարենպաստ են:
«Երկիր» միությունը հայտարարում է, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հնարավոր սադրանքի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու վրա:
«Երկիր» միությունը պահանջում է վրացական իշխանություններից երաշխավորել Վահագն Չախալյանի անվտանգությունը` այդ նպատակով նրան գաղութից տեղափոխել իր բանտարկության նախկին վայր:
«Երկիր» միությունը խնդրում է Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին գործուն միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել