Ջրահեղձում Տավուշի մարզում և Ողջի գետում
Օգոստոսի 7-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի «Բերքաբեր» ջրամբարում ջրահեղձ է եղել մի երիտասարդ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ ջրահեղձ է եղել մարզի Սարիգյուղ համայնքի բնակիչ, 1993 թ. ծնված Կորյուն Շահնազարյանը: Խորասուզման վայրում ջրամբարի խորությունը կազմում է 8 մետր: Այն գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ, ինչը դժվարացնում է որոնողական աշխատանքների իրականացումը: Ժամը 17.00-ի սահմաններում փրկարարները, գյուղի բնակիչների հետ համատեղ ուժերով, ջրամբարից դուրս են բերել Կ. Շահնազարյանի դին:
Ջրահեղձում Ողջի գետում
Օգոստոսի 8-ին, Ժամը 15.20-ին Սյունիքի մարզում` Քաջարանի հրշեջ-փրկարար ջոկատ ահազանգ է ստացվել, որ Ողջի գետը մարդ է ընկել (Քաջարանի նախկին հացի գործարանի հատվածում) եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրահեղձվել է Քաջարանի Չարենցի փողոցի թիվ 3/28 բնակարանի բնակիչ, 1992 թ. ծնված արեգին Բալասանյանը, որի դին տեղի ուժերով դուրս է բերվել ջրից ու տեղափոխվել Քաջարանի դիահերձարան:
Դիակ ջրավազանում
Օգոստոսի 7-ին, Ժամը 22.50-ին մարզային ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի ջրավազանում հայտնաբերվել է դիակ, որին ջրից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Ժամը 00.50-ի սահմաններում փրկարարները ջրից դուրս են բերել 45-50 տարեկան անձը չպարզված տղամարդու դի: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել