HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձորն է շրջվել երկու մեքենա

Երեւան-Սեւան ավտոմայրուղու 25-րդ կմ-ում` «Թեյարանի» մոտ, օգոստոսի 8-ին դեռեւս չպարզված հագամանքներում, բախվել են ու ձորը շրջվել «Օպել» մակնիշի 27 ԼՏ 672 եւ «Մերսեդես» մակնիշի 07 ԼԼ 062 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ տուժածները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ տուժածներ` 1997 թ. ծնված Մերի Կարապետյանի, 2006 թ. ծնված Արթուր Մանուկյանի, 1979 թ. ծնված Ստելա Դավթյանի, 1982 թ. ծնված Եվա Դավթյանի, 1976 թ. ծնված Մուշեղ Մանուկյանի կյանքին ըստ բժիշկների` վտանգ չի սպառնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter