ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնյան տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սևանի կայազորի պետի տեղակալ, պաշտպանության նախարարության մայոր Գևորգ Մոնչյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը դատարանին միջնորդել է, որպեսզի Գ. Մոնչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի կալանավորումը:
Գ. Մոնչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի (կլաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ) հատկանիշներով: Նա մեղադրվում է քաղաքացուց (նախաքննության շահերից ելնելով անունը չենք հրապարակում) որպես կաշառք խոշոր չափի գումար պահանջելու մեջ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը քննչական մարմնի միջնորդությունը բավարարեց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել