HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ մայրաքաղաքում

Երեկ, ժամը 10.00-ին աhազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 18 հասցեում` Կույրերի միավորման կենտրոնական վարչության շենքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հասնելով հրդեհի վայր` նրանք օգնություն են պահանջել, որից հետո այնտեղ է մեկնել եւս չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ուսագոտու շրջանում վնասվածք է ստացել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Գ . Մկրտչյանը: Վերջինս Երեւանի թիվ 2 բժշկական կենտրոնում  առաջին բուժօգնություն ստանալով` դուրս  է գրվել: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության, շտապօգնության ծառայության, Էլցանցի եւ ջրմուղ-կոյուղու հերթապահները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.57-ին, մարվել` 11.09-ին: Այրվել է տանիքը` 800 քմ եւ միջտանիքային ծածկը` 150 քմ մակերեսներով: ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ երեկ, ժամը 23.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 հասցեումգտնվող «Նոր Զեյթուն» ուսանողական համալիրի 7-րդ մասնաշենքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.05-ին, մարվել` 00.14-ին: Այրվել է տանիքը` 70 քմ մակերեսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter