
Հուլիսի 27-30-ը Վրաստանի Ուրեկի սպորտային քաղաքում տեղի ունեցած «WUMA»-ի և «WOF»-ի միջազգային առաջնությանը մասնակցած «Դզիսսեն Քեմփո» մարտարվեստի Հայաստանի հավաքականը հաղթանակով է վերադարձել Ալավերդի (մարզաձեւի կենտրոնն այստեղ է):
Միջազգային առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի տարբեր մարտարվեստների թիմեր: ՀՀ «Դզիսսեն Քեմփո» մարտարվեստի ֆեդերացիան միջազգային առաջնությանը ներկայացրել էր 7 սաներ` տարբեր տարիքային և քաշային կարգերում` 5 տղա և 2 աղջիկ հավաքական կազմով:
Թեժ մենամարտերից հետո «Դզիսսեն Քոմփո» մարտարվեստի դպրոցի սաներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Խարազյանը, Լևոն Ավետյանը, Լուսինե Ոսկանյանը, Գուրգեն Ղուլինյանը, Պարույր Բեժանյանը և Մերի Խարազյանը նվաճել են առաջին պատվավոր տեղերը և արժանացել միջազգային չեմպիոնների կոչման: Նրանք պարգևատրվել են միջազգային կարգի մեդալներով և դիպլոմներով:

Ֆեդերացիայի նախագահ Վարդան Գալստյանին «WUMA»-ի աշխարհի նախագահության կողմից շնորհվել է պատվավոր սև գոտի 8-րդ Դան վարպետական աստիճան` մարտարվեստում ցուցաբերած և ներդրած մեծագույն արժանիքների համար:

Ֆեդերացիայի մարզիչ և գործող մարտիկ, աշխարհի քառակի չեմպիոն Մերի Խարազյանին մարտարվեստում բարձր նվաճումների համար շնորհվել է սև գոտի 3-րդ Դան: Միջազգային առաջնությանը մասնակցած բոլոր թիմերն էլ լավ էին պատրաստված. ալավերդցի մարզիկները մենամարտել են Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի մարզիկների հետ և փայլուն հաղթանակ տարել: «+18 տարիքային կարգի մրցապայքարում ես ունեցել եմ երկու` հայ և վրացի մրցակիցներ, որոնք երկուսն էլ հրաժարվեցին մենամարտել ինձ հետ»,- ասաց աշխարհի քառակի չեմպիոն Մերի Խարազյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել