
Այսօր առավոտյան, ժամը 9:00-ի սահմաններում «Սուպերմազ» մակնիշի ատոմեքենան բախվել է Շիրազի փողոցի հինգերորդ էլեկտրասյան մոտ գտնվող գովազդային վահանակին, որի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես «Հետքին» տեղեկացրին Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վթարի հետեւանքով զոհեր չեն եղել: Ներկայումս կատարվում է հետաքննություն, որի արդյունքում պարզ կդառնա, թե ով է մեղավոր եղել վթարի համար:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել