HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԱրել եմ այն, ինչ կարողացել եմ Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որի վարույթում ժամանակին քննվել է «Հոկտեմբերի 27»-ի գործը, երեկ, ի պատասխան «Առավոտի» հարցի` ի՞նչն էր խանգարում, որ ամբողջությամբ բացահայտվեր իր վարույթում գտնվող այդ գործը, թեև թվում էր, թե բոլորին ամեն ինչ հայտնի է, ասաց. Aravot«Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ անել այդ պայմաններում: Դրանից ավելին չէի կարող անել: Ես նաև 2008 թ. փետրվարի 22-ի իմ ելույթում եմ ասել, որ կազմակերպիչների մասով անջատված մասը կարճվել է քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներով, և այդ կարճումը, գտնում եմ, որ սխալ էր: Այդ գործով նախաքննություն դեռ պետք է կատարվեր: Երբ ավելի լավ ժամանակներ գան, անպայման այդ խնդրին դեռ կանդրադառնանք»: Նա նաև հավաստիացրեց, թե ժամանակին իրեն զինդատախազի պաշտոնից ազատելը ու գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելը որևէ կապ չի ունեցել «27»-ի գործի հետ: Դեռ չեն նշանակել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որին վկայակոչելով մի շարք զլմ-ներ հաղորդումներ են տարածել Մեթյու Բրայզային իբր Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու մասին, նման հայատարարություն չի արել: Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանն ասել է. «Փաստորեն, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման մասին հաղորդումներն ապատեղեկատվություն է, որի նպատակն անհասկանալի է: Ինքը` Բրայզան, նույնպես նման հայտարարություններ չի արել Վրաստանում»: HJ«Հակա» ստվեր Կառավարության հակաճգնաժամային կոչվող ծրագիրը, ինչպես հայտնի է, հիմնականում ուղղված է Հայաստանում շինարարական ոլորտի ցուցանիշների բարելավմանը: Դա պետք է հանգեցնի նաև շինանյութերի արտադրության ոլորտի աճի: Կառավարության այդչափ հոգածությունը շինարարական և շինանյութերի արտադրության ոլորտին արդեն անցնում է անթույլատրելիի սահմանները: Թերևս այդ հոգածության արդյունքն է, որ նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն` Գագիկ Ծառոիւկյանին և Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արարատցեմենտ» և «Միկացեմենտ» գործարաններն այս տարի 3,7 անգամ ավելի քիչ են հարկ վճարել, քան անցյալ տարի: Դա այն դեպքում, երբ ցեմենտի արտադրության ծավալները նվազել են միայն 1,7 անգամ: Արթուրիկը բարգավաճում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, պարզվում է` Անվտանգության խորհրդի քարտուղրի իր «պարտականությունները» կատարելուց ազատ ժամանակ զբաղվում է նաև իր բիզնեսի բարգավաճման հարցերով: Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, Արթուր Բաղդասարյանը իրեն պատկանող Եվրոպական ակադեմիայում, ուր այժմ շինարարություն է ընթանում, պատրաստվում է կլինիկա բացել: Սույն կլինիկան հավակնում է դառնալ առաջատարը Հայաստանում: Համենայն դեպս, այստեղ տեղադրվելու են խիստ թանկարժեք բուժսարքավորումներ, օրինակ` 370 հազար դոլար արժողությամբ Յամեր: ԱԽՔ-ը, սակայն, չի սահմանափակվել միայն իր սույն նորաբաց բիզնեսով: Արթուր Բաղդասարյանը նաև Ոսկեվազում մեծ կոնյակի գործարան է կառուցում: Իսկ թե ինչպես է անվտանգության խորհրդի քարտուղարը հասցնում իր աշխատավարձով այդքան բան անել ու հետն էլ տարին մի քանի անգամ հանգստանալ Դուբայում և այլ երկրներում` կանգ առնելով տեղի թանկարժեք հյուրանոցներում` դժվար է երևակայել: Փաստը, սակայն, մնում է այն, որ ԱԽՔ-ը, իր բիզնեսով հանդերձ, բարգավաճում է: Ճշտի բազար - 1 Մոտ 15 օր առաջ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի և Նոր Նորքի ոստիկանապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդու` Արսեն Աբրահամյանի միջև: Ըստ շրջանառվող լուրերի` Ռուբեն Հայրապետյանը ծեծի է ենթարկել Արսեն Աբրահամյանին: Սույն խնդիրը հարթվել է միայն այն բանից հետո, երբ միջամտել է Սերժ Սարգսյանը: Լսելով տեղի ունեցածի մասին` Սերժ Սարգսյանն ասել է` ճիշտը Ռուբեն Հայրապետյանն է: Հարցն այնպիսով փակվել է: Ճշտի բազար - 2 Նույն մեթոդով է լուծվել նաև ոստիկանության Էրեբունու բաժանմունքի նախկին պետ Ավետիք Մկրտչյանի և Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի միջև տեղի ունեցած ընդհարումը: Հիշեցնենք, որ սույն ընդհարման արդյունքում Էրեբունու ոստիկանապետը, ի տարբերություն Նոր Նորքի ոստիկանապետի, պաշտոնանկ արվեց: Ըստ «ՀԺ» տեղեկությունների` սույն գործին էլ, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, միջամտել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Անդրանիկ Մանուկյանը: «Սխոդկային», որը տեղի է ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ, ներկա են եղել Մկրտչյան Ավոն, Հովիկ Աբրահամյանը, Ներսիկ Նազայանը, Անդրանիկ Մանուկյանը և Մհեր Սեդրակյանը: Միջադեպի պատմությունը լսելուց հետո ԱԺ նախագահը Էրեբունու նախկին ոստիկանապետին ասել է` Մհերը ճիշտ ա: Այս հարցն էլ այսպես է փակվել: HraparakՈ՞վ է հաջորդը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և նրա հոր` Յուրի Մկրտումյանի հակասություններն այն վերջին կաթիլն էին, որոնք վճռորոշ եղան վճռաբեկի նախագահի ճակատագիրը որոշելու հարցում: Ասում են` նրա պաշտոնաթողության հարցն արդեն վճռված է, և այժմ քննարկվում է, թե ով է զբաղեցնելու նրա աթոռը: Սակայն վերջին մի քանի տարում փոխանցիկ աթոռ դարձած վճռաբեկի նախագահի աթոռը ոչ բոլոր դատավորներին է գրավում. նրանք նախընտրում են երկար ու աննկատ աշխատանքը` մինչև 65 տարին լրանալը, այն առաջխաղացումից, որը կարող է մեկ տարի հետո ավարտվել պաշտոնանկությամբ: Միայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանն է, որ դեմ չէ թեկուզ կարճ ժամանակով այս աթոռը զբաղեցնելուն: Ըստ որոշ լուրերի` նա փորձում է իր հարցերը կարգավորել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի միջոցով: Վճռաբեկի նախագահի թեկնածուներից է նաև վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավոր Էռնա Հայրիկյանը, որը, թեև ծնունդով ղարաբաղցի է, բայց բավական սիրված է համակարգում: Սակայն Հայրիկյանն առայժմ հրաժարվում է իր գործընկերոջ` Արման Մկրտումյանի տեղը զբաղեցնելու առաջարկից: Վճռաբեկի քաղաքացիական պալատում այս աթոռի ևս մի քանի թեկնածուներ կան: Գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված հանգստություն «Մադրիդյան սկզբունքներով հարցը լուծելով` կոնֆլիկտը երբեք չի վերանա, որովհետև տարածքները հանձնելու դեպքում չեն լուծվում ԼՂՀ-ի անվտանգության խնդիրները, և նոր զարգացումներ կսկսվեն»,- կանխատեսել է ԼՂՀ նախագահի տեղեկատվության հարցերի վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter