«Հայացք» օրաթերթ. «Հույժ գաղտնի փաստաթղթով բացահայտված մասոնական օթյակը»
«Ինչպես տեղեկացրել էինք «Հայացք\ օրաթերթի 09.07.2011 թ. թիվ 46 համարում, մեր տրամադրության տակ է հայկական մասոնական օթյակի անդամների ցուցակը ներառող հույժ գաղտնի փաստաթուղթ:
«Արմենիա Մարիոթ\ հյուրանոցում հուլիսի 4-ին սկսված «Ֆրանսիայի Մեծ Արևելք\ ֆրանկ մասոնական օթյակի համաժողովին մասնակցած հայ մասոններից մեկի կողմից մեր մտերմի միջոցով փոխանցված փակ ծրարը բացելով, ակնկալվող տեղեկատվության փոխարեն, տեսել էինք բոլորովին այլ, բայց հայկական օթյակներից մեկին (անունը, համարը և այլն) և նրա անդամների ինքնությունը բացահայտող հույժ գաղտնի մի փաստաթուղթ: Շփոթմունքի հետևա՞նք է դա, թե՞տեղեկատվության միտումնավոր արտահոսք, և եթե վերջինը, ի՞նչ նպատակով' դժվար է ասել...
Դատելով ամենից' բացահայտված ֆրանկ մասոնական օթյակն անգլոսաքսոնական թևի է, իսկ ըստ «Ֆրանսիայի Մեծ Արևելք\ օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեի' իրենց հարաբերություններն այդ թևի օթյակների հետ վատ են, ավելի ճիշտ' հարաբերություններչունեն, երկութևիօթյակների անդամները միմյանց նույնիսկ չեն բարևում:
Մյուսկողմից' շատ դժվար է հավատալ մեծ վարպետի այս հավաստիացմանը, քանիոր «Ֆրանսիայի մեծ Արևելք\ օթյակի ներկայացուցիչները Երևանում 2007 թ. ապրիլի 25-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգի\ թղթակցին բացատրել էին, որ «մասոնությունը նման է քաղաքականությանը, որի իրականացման հարցում կարող են տարբեր լինել ճանապարհները\: Այսինքն' այստեղից կարելի է հետևություն անել, որ օթյակների նպատակը, որ թևին էլ պատկանեն դրանք, նույնն է, հետևաբար խիստ գաղտնի այդ տեղեկատվությունը' անգլոսաքսոնական թևի օթյակներից մեկի անդամների ինքնությունը բացահայտելը, անկախ այդ թևի օթյակների հետ «Ֆրանսիայի Մեծ Արևելքի\ ունեցած հարաբերություններից, մեղմ ասած, տարօրինակ է: Այնուամենայնիվ, ինչպես խոստացել էինք, որոշ ուսումնասիրությունից հետո հրապարակում ենք մասոնական օթյակի անդամների անուն-ազգանունները և այլ տվյալներ: Փաստաթուղթը 1997 թվականի է, անգլերեն ևվերաբերումէ «Արարատ լեռ օթյակ թիվ 9239\ («Mount Ararat Lodge No 9239\) կազմակերպությանը, որի հետևյալ անդամներն են նշված»,- գորւմ է «Հայացք» օրաթերթը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել