HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում զբոսաշրջությունը անկում չի գրանցել

m-apresyan_12.08.09Հայաստանում այս տարի զբոսաշրջության աճ գրեթե չի գրանցվել` 0.1 տոկոս: 207 729 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում: Այսօր Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ անկում չի գրանցվել, բայց չի գրանցվել նաև զգալի աճ: «Համեմատած համաշխարհային զբոսաշրջային այցելությունների հետ, որտեղ մինչև «-3» տոկոս անկում է գրանցվում, մեզ մոտ դեռևս անկում չկա: Իսկ աճի տեմպի նվազում թվերից տեսնում ենք, որ կա: Մինչև 2008 թ.-ը տարեկան զբոսաշրջիկների քանակի միջինը 20-25 տոկոս աճ ենք ունեցել»,-նկատի ունենալով ֆինանսատնտեսական ճգնաժամը` ասաց Մեխակ Ապրեսյանը: Այս տարի զբոսաշրջության աճը, տարեսկզբի կանխատեսումներով, հասնելու էր 7-10 տոկոսի: Այսինքն` մոտ 600 հազար զբոսաշրջիկներ: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջինը մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում ծախսում է մոտ 800 ամերիկյան դոլար` չհաշված ավիատոմսի արժեքը: Զբոսաշրջության աշխարհագրությունը ցույց է տալիս, որ հիմնական այցելուները Ռւոսաստանից են, Վրաստանից, ԵՄ երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից: Արտագնա տուրիզմը սկսվում է հարևան հանրապետությունից` Վրաստան, Աջարիա, Թուրքիա, Բուլղարիա և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter