HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«2009-ի ընթացքում պատերազմը բացառվում է»

12_08-s_shaqaryanc«Ի՞նչ է նա հասկանում` Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով: Չորս տարի է` խնդրում եմ, որպեսզի նրանք բացատրեն, թե յոթ շրջան ի՞նչ է նշանակում, որո՞նք են այդ յոթ շրջանները»,- անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի` Ծաղկաձորում արած հայտարարություններին` ասաց «Փաստարկ» ակումբում hյուրընկալված Սերգեյ Շաքարյանցը: Նա համանախագահներին հարց է ուղղել` նրանք երաշխավորո՞ւմ են, որ այդ յոթ շրջանի մեջ ադրբեջանցիները ուրիշ իմաստ չեն մտցնում: «Այսինքն` խոսքը Շուշիի շրջանի մասին չի՞ արդյոք: Միշտ լսել եմ լղոզված պատասխաններ: Բայց ենթադրելով այն փաստից, որ ասվել է, թե պետք է վերականգնվեն Խորհրդային Միության անցկացրած վերջին մարդահամարի տվյալները Ղարաբաղում, ստացվում է` այո: Ադրբեջանի ճնշման տակ համանախագահները մտածում են, որ հայկական կողմը պետք է պարտադիր հանձնի նաև Շուշիի շրջանը»,- ասաց Շաքարյանցը: Իսկ միջանկյալ կարգավիճակը, որը քննարկվում է Ղարաբաղի պարագայում, քաղաքագետի վստահեցմամբ, ոչ միշտ է նշանակում լիակատար անկախություն: Շատ դեպքերում դա նշանակել է սպանդ` տվյալ տարածքում: Մադրիդյան սկզբունքների Կրակովյան նորացումների միակ դրական բանը, Ս. Շաքարյանցի կարծիքով, այն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճանաչվում է ո'չ Ադրբեջանի կազմի մեջ: «Սա արդեն կարելի է հաստատակամ պնդել: Միակ դրական բանն այն է, որ Արցախի ժողովրդի կամքը կհարգվի: Մնացած կետերը լրիվ բացասական են Ղարաբաղի ու Հայաստանի համար, որովհետև անվերջ սպառնալիքներ են պարունակում, ու ամենամեծ սպառնալիքը դեմոգրաֆիկ սպառնալիքն է, եթե, իրոք, տանք գրավոր համաձայնություն, որպեսզի գոնե մի 1 000 թուրք վերադառնա Ղարաբաղ»,- ասաց նա: Անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկատվությանը, թե Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան, բանախոսը նշեց, որ դա դեռևս մեկնաբանելու առիթ չկա, քանի որ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում դեռ տեղեկատվություն չկա այն մասին, որ այդպիսի նշանակում նախատեսվում է: «Իսկ ԱՄՆ-ի դեսպանությունը Հայաստանում հերքել է այդ տեղեկատվությունը: Բայց եթե դա իրականացվի, ի վնաս Հայաստանի շահերի է լինելու»,- ասաց նա: Շաքարյանցն առայժմ բացառեց նաև պատերազմի վերսկսումը` նշելով, որ չնայած դրա սպառնալիքը միշտ էլ կա, սակայն տվյալ պահին, մինչև 2009 թիվը, երևի թե տեղին չէ սպասել, որ Ադրբեջանը կարող է համարձակվել նման քայլի գնալ: Դա իր համար այժմ շահավետ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter