HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմացեք՝ ուր եք գալիս և ինչի համար, կամ՝ այցելություն հանուն մեծն «պտիչկայի»

Արցախի գյուղերի գրադարաններում վերջերս մեծ ուրախություն էր տիրում: Երկու տարի առաջ Հայաստանի Ազգային գրադարանից նվեր էինք ստացել նոր գրականություն: Տեղական իշխանությունները տեղեկացրել էին, որ Ստեփանակերտում կրկին հանդիպում է տեղի ունենալու Հայկական Ազգային գրադարանի ներկայացուցիչների հետ:

Տպավորված երկու տարի առաջ Հադրութի կենտրոնական գրադարանում տեղի ունեցած ջերմ և անմիջական հանդիպումից, որտեղ անկեղծորեն խոսք ու զրույց էր բռնվել մեզ հուզող խնդիրների մասին` մի քանի գյուղերի գրադարանավարներս մեծ դժվարությամբ հասանք մայրաքաղաք Ստեփանակերտ:

Ինքս իմ մեջ հարցեր էի մշակել, որ ներկայացնեմ Հայկական Ազգային գրադարանի տնօրենին: Դրանք մասնագիտական հարցեր էին` կապված գրականության մշակման հետ, ու նաև մեկ ընդհանուր հարց, որը հուզում էր Ստեփանակերտ մեկնողներիս. դա համակարգիչ ձեռք բերելու խնդիրն էր, ովովհետև այսօր զարգացումներին համընթաց պետք է քայլի գրադարանը:

Ինչևէ, այն սենյակում, որտեղ կայանալու էր հանդիպումը, սպասում էինք Երևանից ժամանած հյուրերին` նախանձով ու զարմացած նայում էինք սենյակում տեղադրված համակարգիչներին, իսկ մինչ այդ բարձրահասակ, սառը դեմքով մի տղամարդ ինչ-որ աշխատանք էր կատարում համակարգչով: Եվ հանկարծ բոլորիս ուշադրությունը հրավիրեց, ասաց, որ ինքն է Երևանից ժամանած հյուրը և մեզ պատմելու է թվային չեմ հիշում ինչի մասին:

Սկզբում ոչինչ չէինք հասկանում, միայն պատին հայտնված տեքստը մեզ հիշեցնում էր խորհրդային տարիներին նման ֆիլմերի ցուցադրությունը, երբ պատի վրա էինք դիտում: Նա օգտագործում էր մեզ համար անհասկանալի տերմիններ, որոնցից հիշում եմ միայն կայքը, թվայինը:

Հետո Հայկական գրադարանի տնօրենը չգիտես ինչու սկսեց բացատրել գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանի ինտերնետային կառուցվածքը: Ասեմ, որ նստածներից ոչ միայն մենք, այլև շատերը չէին հասկանում բանախոսին: Մի մասն արդեն քնել էր, մյուսները զարմացած նրան էին նայում: Վերջապես ներկաներից մի համարձակ կին բարձրաձայնեց, որ չենք հասկանում նրա ասածները, լավ կլինի համակարգիչ և ինտերնետ ունենան, հետո նոր նման դասախոսություն կազմակերպեն:

Վերջինս կարծես թե դժգոհեց իրեն ընդհատելու համար, արագ-արագ վրա բերեց, որ դա էլ կունենան, ու կրկին անդրադարձավ իր տեխնիկային ու դրա` մեզ անհասկանալի տերմիններին: Այնուհետև նա անցում կատարեց կրթական ոլորտին, կրկին գովազդեց ազգային ակադեմիան, որը հանդես է գալիս հրաշալի նախաձեռնությամբ. ընդամենը կես միլիոն դրամով պատրաստում է գրադարանային կադրեր:

Ինչպես երիտասարդներն են ասում` «նամյոկըե հասկանալի էր. երևի մեր՝ Արցախի գրադարանային համակարգում մտադիր է սեյրակ միջավայր ստեղծել` ազատվելով ոչ մասնագետ կադրերից, որոնք չնչին աշխատավարձով սահմանում ընտանիք են պահում, կամ էլ` այդ ուսումնական հաստատությունից ինչ-որ շահույթ ունի, քանի որ անընդհատ շեշտում էր ակադեմիան, ոչ թե գրադարանը:

Մի ուշագրավ նրբություն ևս՝ արցախցին իր և իր զավակների արյամբ է ձեռք բերել երկրի անկախությունը և թույլ չի տա որևէ մեկին աղավաղել այդ փաստը, թեկուզ անգիտակցաբար կամ միամիտ: Բայց այդ մասնագետն արցախցի կանանց մոտ, ովքեր իրենց զավակներին են կորցրել այդ պայքարում, խոսքի մեջ նշեց, որ ադրբեջանցիներն էլ են օգտվում այդ ինտերնետային էջից, որտեղ մեծ տոկոս է կազմում Արցախը, ապա նկատելով ներկաների հուզմունքը, շտապեց ուղղել, որ դա ինտերնետում է այդպես նշված: Զգուշացնում եմ, հաջորդ անգամ ինտերնետի թույլ տված այդ սխալը որևէ տեղ չկրկնեք, առավել ևս՝ Արցախում: Ադրբեջանը ոչ մի կապ չունի ազատ Արցախի հետ:

Համոզված եմ, որ պետությունն այդ մարդուն առատ վարձատրել է, որ վերջինս այցելի Արցախ: Շնորհակալ ենք, որ Արցախի գրադարաններն ուշադրության կենտրոնում են, բայց հարգելի պարոն, փող էլի ստացեք, բայց դրա դիմաց արեք օգտակար մի բան, որը պետք կգա պատերազմից տուժած մեր արցախյան գրադարանավարներին, ոչ թե եկեք ընդամենը «պտիչկաե դնելու համար: Այդ օրը շրջաններից գրադարանավարները մեծ դժվարությամբ և հույսով հասել էին Ստեփանակերտ, բայց ափսոսում էին, որ նման դասախոսության համար ժամանակ և միջոցներ են ծախսել, որովհետև չգիտեին, թե ինչ է համակարգիչը կամ ինտերնետը:

Հ.Գ. Այս տողերը գրել էի օգոստոսի 22-ին՝ հանդիպումից անմիջապես տուն հասնելուց հետո: Պատրաստվում էի փոստով ուղարկել, երբ Ստեփանակերտում բնակվող զարմուհիս ասաց, որ դա հնարավոր է համակարգչով միանգամից ուղարկել ցանկացած լրատվական միջոցի:

Լուսաձոր, Նոր Սեյսուլան գյուղերի գրադարանավարներ

Արցախ

Մեկնաբանություններ (3)

mahmouzian
as usual they bull shit the people and then they leave .as usual nothing is done .replace all thoses old looser with young guys who understand .and let the old one go to moscow.they scew ball head are still in the past.thoses are not bureaucrat they are the leach.moscow is for them
Arsen
Yes khaskanayi ays namak@, ete ayn grvats liner 30 tari araj. Aysor, cavoq, yes miayn datapatum em gradanavarneri anteghyakuthyunn u hardzakoghakan voch@. Mi xorhurd unem irenc, togh ashxaten irenc vra, voch the spasen erknayin man.
Aram
This is the kind of courage we need to get rid of wasted and wasteful bureaucRATs who alienate most of us.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter