HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է մարզային եւ քաղաքային թերթերի խմբագիրների հետ

T-Sargsyan_12.08.09Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է մարզային եւ քաղաքային թերթերի խմբագիրների հետ։ Վարչապետը ողջունել է հանդիպումը կազմակերպելու Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնությունը։ Միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին` կարեւորելով գործադիր իշխանության ղեկավարի եւ տեղական մամուլի ներկայացուցիչների հանդիպումը։ Նա մատնանշել է վերջիններիս գործունեությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Կառավարության կայքէջի համաձայն` հանդիպման ընթացքում մարզային եւ քաղաքային տպագիր լրատվամիջոցների խմբագիրները վարչապետին են ներկայացրել իրենց աշխատանքային մտահոգությունները։ Առանձնակի ուշադրության են արժանացել մարզային մամուլին հատկացվող ամենամյա սուբսիդիաների արդյունավետ օգտագործման, տպագրական բազայի ստեղծման, բաժանորդագրության կազմակերպման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լրատվամիջոցներին համակողմանի օժանդակության խնդիրները։ Հարցադրումներ են եղել մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը միտված կառավարության ծրագրերի վերաբերյալ։ Առաջարկություն է եղել նաեւ, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը եւ պաշտոնական մամուլը ավելի շատ տեղ հատկացնեն մարզային լուրերին։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել տեղական մամուլի հեղինակությունը, ինչպես նաեւ արձագանքել բնակիչներին հուզող եւ մտահոգող հարցերին։ ՀՀ կառավարությունը տեղական մամուլի աշխատանքի արդյունավետության բարձրացումը դիտարկում է ՀՀ տարածքային համաչափ զարգացման ծրագրի համատեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter