HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակահերթ մեքենայի վրա

Թիրախը պաշտոնյայի որդին է

Երեկ երեկոյան` ժամը 19.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ճանապարհին` Զվարթնոց գյուղի հատվածում, անհայտ անձը դեռևս չպարզված մակնիշի ու պետհամարանիշի ավտոմեքենայով ընթանալիս, իր մոտ եղած անհայտ հրազենից կրակել է 24-ամյա Արթուր Մ.-ին պատկանող «Տոյոտա կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի վրա և դիմել փախուստի:

«Հետքի» տեղեկություններով` կրակոցներն ուղղված են եղել մեքենայում գտնվող Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի ստորաբաժանման պետ Շիրազ Հարությունյանի որդուն` Վազգեն Հարությունյանին: «Զննությամբ ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է գնդակի 5 հետք, իսկ դեպքի վայրից` 5,65 մմ տրամաչափի 2 պարկուճ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter