HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Աշխարհում ՀՆԱ-ի ցուցանիշը նվազում է, իսկ Ղարաբաղում` աճում

2009թ. առաջին կիսամյակում ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 42791,1մլն դրամ` 2008թ. առաջին կիսամյակի 35295.8  մլն դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 16,2 տոկոս` նախորդ տարվա 8.1 տոկոսի փոխարեն: Այս տվյալներն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշ Մինասյանը Նրա խոսքերով, այս տարվա հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 304.0 հազ. դրամ` 2008թ. հունվար-հունիսի 252.9 հազ. դրամի դիմաց: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ այս տարի ողջ աշխարհում նախատեսվում է ՀՆԱ-ի 1.5 տոկոսից ավելի անկում, Ղարաբաղում ՀՆԱ-ի հավելաճի տեմպի նման ցուցանիշը, ըստ Մանուշ Մինասյանի, հիմնականում կապված է տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված դրական տեղաշարժերի հետ: Ցուցանիշն, ըստ նրա, կայունության երաշխիքներ է տալիս, սակայն մյուս կողմից «մեկ անգամ եւս գալիս է ապացուցելու, որ մեր տնտեսությունը համաշխարհային տնտեսության մաս չի կազմում դեռեւս` Ղարաբաղի քաղաքական հարցի չլուծված լինելու պատճառով»: Մ.Մինասյանը այդուհանդերձ հնարավոր է համարում ճգնաժամի լուրջ ազդեցությունը տնտեսության վրա, բայց մի քիչ ավելի ուշացումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter