Կրակողը ձերբակալված է
Երեկ «Հետքը» տեղեկացրել էր, որ նախօրեին Երևան-Էջմիածին ճանապարհին` Զվարթնոց գյուղի հատվածում, կրակահերթ էր արձակվել «Տոյոտա կոռոլա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի ստորաբաժանման պետ Շիրազ Հարությունյանի որդու` Վազգեն Հարությունյանի ուղղությամբ: Քիչ առաջ ոստիկանության լրատվության վարչությունը տարածեց հաղորդագություն, ըստ որի` հանցագործությունը բացահայտվել է:
Հաղորդագրության համաձյան` երեկ` ժամը 22.30-ին, մեղայականով ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացել 36-ամյա Արման Ա.-ն և նախկինում դատված 38-ամյա Մնացական Մ.-ն` հայտնելով, որ օգոստոսի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արման Ա.-ին պատկանող «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս` Մնացական Մ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից խուլիգանական դրդումներով կրակ է արձակել «Տոյոտա կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի վրա ու դիմել փախուստի:
«Մնացական Մ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք «ԱԿ-74» տիպի ինքնաձիգը, 1 փամփշտակալ և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 40 փամփուշտ: Վերջինս ձերբակալված է, իսկ Արման Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել