HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրական լրացումներ ու փոփոխություններ` Կառավարության նիստի ընթացքում

16_04-t-sargsyanԱյսօր տեղի է ունեցել Կառավարության նիստ, որի ընթացքում կառավարությունը հաստատել է ՀՀ եւ Երեւան քաղաքի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը եւ հինգ տարվա գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ երթեւեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թ. ժամանակացույցը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ հինգ տարվա ընթացքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի տասը տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, որոշման ընդունման առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը Հայաստանում բարվոք չէ։ Վարորդները պարտավոր են օգտագործել ամրագոտիներ, որոնք այսօր համատարած չեն կիրառվում։ Ամրագոտիների օգտագործումը էապես կրճատում է եւ' մահացության թիվը, եւ' մարմնական վնասվածքները չեն լինում ծանր։ «Եթե քաղաքացիները տեսնում են, որ ճանապարհային կանոնները չեն պահպանվում, եւ' օտարերկրացիների, եւ' մեր քաղաքացիների վերաբերմունքը պետության նկատմամբ այլ է լինում»,- ասել է վարչապետը: Կառավարությունը գումար է տրամադրել քաղաքաշինության եւ գյուղատնտեսության նախարարություններին և Արագածոտնի մարզպետարանին` ուժեղ քամու և հեղեղի հետևանքով առաջացած վնասները շտկելու համար: Կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը պայմանավորված է հնգավալենտ համակցված պատվաստանյութի տեսքով նոր` «հեմոֆիլուս ինֆլուենզա» Բ տիպի վարակների դեմ կիրառվող պատվաստանյութի ներդրմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2009 թ. սեպտեմբերի 1-ին եւ կիրառվելու է 2009 թ. հուլիսի 15-ին եւ հետո ծնված, ինչպես նաեւ մեկ տարեկանից (12 ամիսը լրացած) բարձր տարիքի երեխաների նկատմամբ։ 2009 թ. հուլիսի 15-ից առաջ ծնված մինչեւ մեկ տարեկան երեխաների պատվաստումն իրականացվելու է ավելի վաղ հաստատված պատվաստման ազգային օրացույցի համաձայն։ Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան գերավճարների եւ/կամ գերավճարներից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողին վճարվող համապատասխան տույժերն են։ Միաժամանակ հավանության է արժանացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Կառավարությունն աննպատակահարմար է համարել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Դեղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը` հիմնավորելով իր դիրքորոշումը։ Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter