71.8 տոկոս աճ` շինարարության ոլորտում
Այս տարվա առաջին կիսամյակում Ղարաբաղում ավելի մեծ թափ են ստացել շինարարական աշխատանքները. հանրապետությունում իրականացվել է 14299.2 մլն դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 71.8 տոկոսով:
Իրականացված շինարարության 21,4 տոկոսը կոմունալ, 21,1 տոկոսը` բնակարանային, 10,5 տոկոսը` կրթության, 7,9 տոկոսը` տրանսպորտի եւ կապի ճյուղերին է բաժին ընկնում:
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշ Մինասյանի հավաստմամբ, շինարարության 42,2 տոկոսը կատարվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, 10,1 տոկոսը` կազմակերպությունների, 9,1 տոկոսը` մարդասիրական: Օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին կատարվել է շինարարության 8.1 տոկոսը. այս տարի իրականացվել է 1մլրդ 156 մլն դրամի շինարարական աշխատանք` նախորդ տարվա 778 մլն դրամի փոխարեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել