HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղցիները կոչ են անում ազատ արձակել Սարգիս Հացպանյանին

Մի խումբ քաշաթաղցիներ միանում են ԼՂՀ ԱԺ պատգամավորների, մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների, Արցախյան պատերազմի վետերանների նամակին` ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը, որում կոչ է արվում ազատ արձակել Սարգիս Հացպանյանին:

«Սարգիս Հացպանյանին Քաշաթաղում ճանաչում են շատերը: Նա աջակցել է ազատագրված տարածքների բնակեցման գործին իր բոլոր հնարավորություններով: Կարծում ենք, որ տարածք ազատագրողը եւ նաեւ այն բնակեցնելու ակտիվ աջակիցը արժանի է մարդասիրական վերաբերմունքի, այն է` ազատ արձակման»,-նշվում է քաշաթաղցիների հայտարարության մեջ: Քաշաթաղցիներ` Արցախ Բունիաթյան (ԼՂՀ վաստակավոր բժիշկ, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ) Աթանաս Վարդապետ Մովսիսյան (Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվ) Կարեն Գրիգորյան (ԼՂՀ ԱԺ պատգամավոր) Տիգրան Կյուրեղյան (ՀՀ ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր) Խաչիկ Բաղդասարյան (գրող, բանաստեղծ, լուսանկարիչ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter