Հիմնադրամը հիմնանորոգում է Նոյեմբերյանի հիվանդանոցը
Այս տարվա հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Գերմանիայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի և Լիբանանի տեղական մարմնների համաֆինանսավորմամբ: Գերմանիայի «Հայ բժիշկների ու բուժաշխատողների միությունն» էլ հիվանդանոցին կնվիրաբերի բուժսարքավորումներ:
Հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` ներկայումս, հիմնանորոգման ծրագրի շրջանակներում, ընթանում են քանդման եւ 2600 քմ տարածքի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2010 թ. աշնանը:
«Ուրախալի է, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շարունակում են համախմբված ու հաստատակամ մասնակցել մեր երկրի առաջընթացին, մի բան, որ հնարավոր է միայն առողջ հասարակություն ունենալու պայմաններում»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հենրիկ Հարությունյանի խոսքով` տարեկան շուրջ 1400 ստացիոնար հիվանդի սպասարկող հիվանդանոցը, որի ծառայություններից օգտվում են նաեւ Լոռու մարզի բնակիչները, կառուցվել է 1966 թ. և ժամանակի ընթացքում հայտնվել անմխիթար վիճակում:
«Այս «վիրահատությունից» հետո ակնկալում ենք լուրջ փոփոխություններ հիվանդանոցի սպասարկման ոլորտում»,- ասում է գլխավոր բժիշկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել