HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենն առաջարկում է ԿԳՆ մրցույթն անվավեր ճանաչել

Գիտության և կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջև:  

Բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում ՀՀ գիտության և կրթության նախարարությունն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը, այդ թվում՝ շահերի բախումը բացառելու երաշխիքները, ներկայումս հստակ կանոնակարգված չեն: 

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է  ՀՀ գիտության և կրթության նախարարությանը մշակել և օրենքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կվերացնեն և կբացառեն կոռուպցիոն ռիսկերը նշված գործընթացներում: Միևնույն ժամանակ, առաջարկվում է անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու և նրա համար մրցութային հավասար պայմաններ ապահովելու նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter