HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանք Տավուշի մարզում. գետի հունը կարող է փակվել

Երեկ Տավուշի մարզից Փրկարար ծառայությանը հայտնել են, որ ժամը 18.00-ին Վաղանիսի գյուղից ստացված տեղեկության համաձայն` Ոսկեպատ-Վաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում սողանք է սկսվել (9 մետր լայնությամբ, 30 մետր երկարությամբ ու 50 մետր խորությամբ): Դեպքի վայր են մեկնել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, «Նոյեմբերյանի ՃՇՇ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Վ. Մամյանը եւ Տավուշի մարզպետարանի տրանսպորտի վարչության պետ Ա. Սարգսյանը: «Տեղում պարզվել է, որ սողանքը շարունակվում է: Սողանքային գոտում գտնվում է Վաղանիս գյուղի մեկ բնակելի տուն, իսկ ավտոճանապարհի ստորին հատվածով հոսում է Վաղանիս գետը, որի հունը կփակվի, եթե սողանքը լցվի գետը: Տան բնակիչները տարահանվել են, ավտոճանապարհը երկկողմանի փակվել է Նոյեմբերյանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից»,- հաղորդում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter