HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

16 տոկոսով աճել է ծնունդների թիվը

born_14.08.09«Հանրապետությունում իրականացվող ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրերն իրենց շոշափելի արդյունքներն արդեն տալիս են»,-երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշ Մինասյանը` ներկայացնելով այս տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական տվյալները: Մ. Մինասյանի խոսքերով, հունվար-հունիսին ԼՂՀ-ում ծնվել է 1306 երեխա /աճ`16 տոկոս/ կամ 1000 բնակչի հաշվով 9.3 երեխա` համապատասխանաբար նախորդ տարվա ` 1126 եւ 8.1 երեխայի դիմաց: Իրագործվող ծրագրերի արդյունքում 2009թ 1-ին կիսամյակում ընտանիքներում ծնված 3-րդ եւ հաջորդ երեխաների թիվը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 115-ով: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է մահացության 634 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատ նվազել է 11,5 տոկոսով: Մեռելածինները 2009թ. հունվար-հունիսին կազմել են 3 երեխա` նախորդ տարվա 8 երեխայի դիմաց` նվազելով 2.7 անգամ: Մինչեւ 1 տարեկան մահացած երեխաների թիվը կազմել է 13` նախորդ տարվա 20-ի դիմաց: «Այս տարի, ինչպես եւ նախորդ տարի, հանրապետությունում մայրական մահացության դեպք չի գրանցվել: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ ԼՂՀ-ում հունվար-հունիսին կազմել է 27 տարեկան, ընդ որում` առաջնեկ ունեցող մոր միջին տարիքը` 24 տարեկան»,-տեղեկացրել է Մանուշ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter