HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է 10 բարեգործական ծրագիր

Այսօր տեղի է ունեցել կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։ Կատավարության մամլո ծառայության փոխանցմամբ` հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հեռուստամարաթոն-2009», «ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ, Լուսահովիտ եւ Դիտավան գյուղերի ոռոգման համակարգերի վերակառուցում-վերանորոգում» եւ Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնանորոգում», «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան կառուցում» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծում», «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքի մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգում» եւ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մանկապարտեզի դռների եւ պատուհանների փոխում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երկրորդ մասնաշենքի կառուցում», ինչպես նաեւ «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանի 20 համայնքների 10 տարեկան երեխաների համար ամառային Քրիստոնեական ճամբարի անցկացում» ծրագրերը։. Հավանության է արժանացել «Շուշի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Շուշի քաղաքի ջրամատակարարման ենթակառուցվածքի վերականգնումը։ Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter