Մամուլի տեսություն
«Բջնին» դիմել է Եվրոպական դատարան
Սուքիասյանների ընտանիքի «Բջնի» հանքային ջրերի գործարանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք պետության կողմից գործարանին հասցված նյութական ու բարոյական վնասն ամբողջությամբ գնահատել են 124.194.940 եվրո` ներառյալ ծախսերն ու ծախքերը:
Իշխանությունները չեն հիշել
Օգոստոսի 10-ին Երվանդ Մանարյանի 85-ամյակն էր: Նրան շնորհավորել են Վահան Շիրխանյանը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորական նամակ է ուղարկել:
Իշխանություններն ընդդիմադիր հայացքներ ունեցող ճանաչված դերասանին չեն հիշել:
Հայ-մոնղոլ-թաթարական ազգային համաձայնության կառավարություն
Ըստ որոշ լուրերի` միջազգային հանրությունը Հայ ազգային կոնգրեսին հայ-թուրքական հարաբերությւոնների և Ղարաբաղի հարցում կաշկանդելու համար` ստիպում է իշխանությանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անել և ՀԱԿ-ին մանդատներ տալ:
Ազգային ժողովում տեղ կունենան նաև ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, «Ժառանգությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել