HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». սովորական միջադեպ

ՀՀ ոստիկանապետ Ալիկ սարգսյանը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդիները կապ չունեն «Հարսնաքարի»՝ օգոստոսի 15-ի միջադեպի հետ եւ որ նրանք այդ օրը հանրապետությունում չեն եղել:

Իսկ նման հայտարարությամբ Ալիկ Սարգսյանը հանդես է եկել այն բանից հետո, երբ «ՀԺ» թղթակիցը ոստիկանապետից հետաքրքրվել է, թե ինչպես է պատահել, որ այդ միջադեպի առնչությամբ քրեական գործը հարուցվել է միայն ՀՀ գլխավոր դատախազի ցուցումից հետո:

«Մնացած շահարկումները, այս-այն անձանց վերաբերյալ՝ սա է եղել, նրա տղան է եղել, այդ բոլորն իրականությանը չեն համապատասխանում: Ձեր ակնարկած մարդիկ դեպքի օրն ընդհանրապես Հայաստանում չեն եղել»,- ասել է ոստիկանապետը: Նա նաեւ հստակեցրել է, որ ինքը նկատի ունի Ա. Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբոր) որդիներին:

Ի պաշտպանություն վերջիններիս՝ երեկ հաղորդագրություն է տարածել նաեւ ոստիկանությունը: Ալիկ Սարգսյանի ասելով էլ՝ անհրաժեշտ է պարզել միայն, թե երկու հոգու ատրճանակից վիրավորվելն իսկապես անզգուշությա՞ն արդյունք է եղել, թե՞ ոչ:

Ակնհայտ է, որ այդպես էլ կորոշեն, քանի որ, ոստիկանապետի պնդմամբ, տեղի ունեցածը «սովորական միջադեպ է՝ հարսանիքի ժամանակ»:

Մեկնաբանություններ (2)

vardan
Paron naxarar dzez misht sut texekutyunner en haxordum mi havataceq sranic heto dzer entakaneric ev voch mekin u mi barcradzayneq nranc ster@ mamuli michocnerov. Dranov Duk kdatarek varkabekel dzer usadirner@ ev dzer pashton@.
vardan
Es mard@ chi karoxanum haskana , vor vaxuc arden joxovurd@ ira asacnerin lurch chi verabervum, lavaguyn depqum lselov mi ban mtacum en uremn petq e haskanal lriv dran hakarak@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter