ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը չի ջարդվել
Օգոստոսի 13-ին «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Smart Systems» ընկերության նախագահ Ստեփան Ասլանյանի հայտարարել էր, որ որոշ պետական էլեկտրոնային կայքեր, այդ թվում նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը ուրբաթ օրվանից ջարդվել է ադրբեջանցի հակերների կողմից և մինչ օրս չի վերականգնվել:
Այսօր էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում է այդ տեղեկատվությունը` նշելով, որ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը հակերների կողմից, այդ թվում ադրբեջանցի, չի ենթարկվել հարձակման և չի ջարդվել: Կայքում տեղադրված նյութերը որևէ փոփոխության չեն ենթարկվել:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ www.mineconomy.am կայքը մոտ 2 ժամ հասանելի չի եղել օգոստոսի 14-ին` որոշակի տեխնիկական թերությունների հետևանքով, որոնք կարճ ժամկետում շտկվել են նախարարության մասնագետների կողմից: Նշված թերությունները, սակայն, որևէ բացասական ազդեցություն չէին կարող ունենալ կայքի այցելուների վրա: Նախարարության էլեկտրոնային կայքը շարունակում է անխափան գործել»,-նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել